News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ գրանցվեց ամբաստանյալ Ներսես Պողոսյանի եւ մեղադրող Պետրոս Պետրոսյանի միջեւ: NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ Ներսես Պղոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդության քննության ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ գործի քննության ընթացքում առկա են եղել և պահպանվել են ամբաստանյալի կողմից գործի քննությունից թաքնվելու հիմքեր, նաև գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ:

Երբ Տաթեւիկ Գրիգորյանն ընթերցեց միջնորդությունը մերժելու մասին որոշումը, Ներսես Պողոսյանը հայտարարությամբ հանդես գալու իրավունք խնդրեց:

«Դուք հնարավոր է փախնեք՝ թողնելով ձեր մամային անկողնային վիճակում, ձեր երեք երեխաներին էդ վիճակում, բայց ես ու իմ շրջապատում նման մարդիկ չկան: Պարոն գլխավոր դատախազին կփոխանցեք, որ ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում եւ այս անգամ իր կուտը չեմ ուտի, հենց այդպես էլ Արթուրին կփոխանցեք, պարոն մեղադրող դատախազ»,-ասաց Ներսես Պողոսյանը՝ դիմելով դատախազին:

Մեղադրողն ամբողջ ընթացքում լուռ լսում էր Ներսես Պողոսյանի հայտարարությունը, սակայն, երբ Տաթեւիկ Գրիգորյանը նիստը հետաձգելու վերաբերյալ որոշում էր կայացնում, Պետրոս Պետրոսյանը դիմեց Ներսես Պողոսյանին. «Արա, բան ունես ասելու, կայնի ասա»: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատախազի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց նախազգուշացման տեսքով եւ հետաձգեց նիստը մեկ շաբաթով:

Նշենք, որ դատախազից շենքի բակում հավաքվածները փորձեցին պարզաբանում ստանալ, թե ինչու է Ներսես Պողոսյանին դիմել «արա»-ով, նա ձայն չհանեց, մյուս դատախազն էլ վստահեցրեց, որ իր գործընկերը այդ բառը չի օգտագործել: Մինչդեռ դատավարության մասնակիցները լսել էին Պետրոս Պետրոյանի «արա»-ով դիմելաձեւը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ