News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

13-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսի պլատինե հովանավոր Ucom ընկերությունը ցուցադրել եւ զանգվածային շուկայի համար հասանելի է դարձրել այն բոլոր նորարարական առաջարկները, որոնց նախագծային տարբերակները ներկայացրել էր նախորդ տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Դրանք են U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները եւ այլն: Այս տարի Ucom-ը հանդես է եկել հեղափոխական «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ իր բաժանորդներին ընձեռելով բացառիկ հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական եւ ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում: Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:

Ավելին, աշխարհում ինտերնետի արագությունը չափագրող ամենահայտնի Ookla իռլանդական ընկերությունն իր Speedtest հավելվածի միջոցով հավաքագրել եւ վերլուծել է 2017 թվականին Հայաստանում շարժական ինտերնետից օգտվողների արագության չափման արդյունքները: Այդ արդյունքների հիման վրա Ookla-ն Ucom ընկերությանն է շնորհել «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2017» մրցանակը, ինչի մասին այսօր՝ DigiTec 2017-ի բացմանը հայտարարեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«2016-2017թթ. ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը նոր կայաններ է գործարկել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի տարբեր մարզերում: Այսօր գոհունակությամբ ու հպարտությամբ փաստում ենք, որ Ucom-ի 4G+ ցանցը ոչ միայն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում, այլեւ ամենաարագը: Նման արդյունքների մասին միջազգային հեղինակավոր ընկերության կողմից տեղեկանալը կարեւոր է ու պարտավորեցնող մեր ողջ թիմի համար», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ