News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 29-ին, հրապարակվեց գործով վկա Իշխան Քիշմիրյանի նախաքննական ցուցմունքը: Վկան նախաքննական մարմնին պատմել է, որ Արթուր Վարդանյանի հետ պատրաստվել է նկարահանել «Երիտասարդ դիվանագետ» ֆիլմը, որի նկարահանումները պետք է տեղի ունենային Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ Արցախում: Ֆիլմի նկարահանման համար Արթուր Վարդանյանը խոստացել է 20 հազար եվրո: Սակայն, Իշխան Քիշմիրյանը նախաքննական մարմնին պատմել է, որ Արթուր Վարդանյանը ֆիլմի ֆինանասավորման հարցն անընդհատ հետաձգել է եւ այդպես էլ նկարահանումները տեղի չեն ունեցել: Վկան պատմել է, որ մի քանի անգամ հանդիպել է Արթուր Վարդանյանի հետ՝ քննարկելու ֆիլմի նկարահանմանը վերաբերող հարցեր, մեկ անգամ էլ հանդիպում է  եղել «Կովկաս» ռեստորանում, որին մասնակցել է նաեւ «Ապարը»՝ Էդուարադ Ներսիսյանը, Արա Պողոսյանը, Արթուր Վարդանյանը եւ եւս մի քանի հոգի: Հանդիպման ընթացքում քննարկվել է  Հայաստանում տիրող իրավիճակը, կենացներ են խմել եւ այդ ընթացքում հայհոյել Հայաստանի առաջին դեմքերին եւ նրանց տիկնանց: Խոսք է գնացել նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին եւ Արթուր Վարդանյանն ասել է՝ «Էշի մեկն է»:

Արա Աբրահամյանի մասին, սակայն, գործով ամբաստանյալներ Հայր Անտոն Թութունջյանն ու Լիլիթ Թորոսյանն այլ կարծիքի են եղել՝ «Հայաստանի փրկությունն Արա Աբրահամյանն է»,-քննիչին պատմել է վկան:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ