News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստին այսօր` սեպտեմբերի 29-ին, շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Վկաներից Սերգեյ Գրիգորյանը հայտնեց, որ ինքն ամբաստանյալներից ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին:

«Հարցաքննվել եմ երկու տարի առաջ, ցուցմունքիս կեսը հիշում եմ, կեսը չեմ հիշում... էնտեղ եմ եղել, եկել են ինչ որ մարդիկ, հետո մեզ տարել են քննչական»,- ասաց վկան` նշելով, որ ավելացնելու բան չունի:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցին` ինչ վայրի մասին է խոսքը, վկան նշեց, որ չի հիշում. «Կվարտիրա էր էլի... գրասենյակ էր ինչ-որ, երեւի Հիմնադիր խորհրդարանի գրասենյակն էր: Ես գնացել էի, որ գիշերը մնայի, հաջորդ օրն ուրիշ տեղ շինարարական գործ անեի... երկու տարի անցել ա, չեմ հիշում էլ: Ես ու իմ համագյուղացի Հովհաննես Մինասյանն էինք այնտեղ, մի մարդ էլ կար, նստած էր ուղղակի... ես մնացել եմ էնտեղ գիշերը, որ առավոտյան գործի գնամ... երկու տարի անցել ա, չեմ հիշում»:

Մեղադրողի մյուս հարցին` ցույցերին մասնակցելու հորդոր կամ կոչ ինչ-որ մեկն արել է իրեն, վկան բացասական պատասխան տվեց: Պետրոսյանի հարցին` ինչ են առգրավվել իրենցից, երբ քննչական բաժին էին բերման ենթարկել, վկան պատասխանեց. «Թղթեր, համակարգիչ, ձողեր... չեմ հիշում ուրիշ բան»:

Վկան հայտնեց նաեւ, որ տեղյակ չէ, թե ինչ գործունեություն են ծավալում ընդհանրապես այդ «գրասենյակում»:  Սեֆիլյանի պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին` որտեղ է լսել Հիմնադիր խորհրդարանի մասին, Սերգեյ Գրիգորյանը պատասխանեց. «Հեռուստատեսությամբ եմ լսել, մնացածը չեմ հիշում»:

Նշենք, որ վկան գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ հայտարարում էր, թե չի հիշում: Պաշտպաններից Արայիկ Պապիկյանը հետաքրքրվեց, թե ովքեր են եկել գրասենյակ եւ ինչ են արել, վկան պատասխանեց, որ բոլորը քաղաքացիական հագուստով են եղել, ինչ-որ փաստաթուղթ են ցույց տվել եւ խուզարկել գրասենյակը:

Դատարանը հրապարակեց Սերգեյ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը: Ըստ վկայի ցուցմունքի` ինքը գնացել է Հիմնադիր խորհրդարան, քանի որ իր համագյուղացի Հովհաննես Մինասյանը զանգել էր ոմն Երեմի ու գիշերելու տեղ խնդրել:

«Ես էնտեղ եմ գնացել, Երեմ անունով մի մարդ ինձ ընդունեց, ասաց, որ պետք է պայմանագիր կնքեմ Հիմնադիր խորհրդարանի հետ, բայց ես հրաժարվեցի: Ինձ նեկայացրին ապրիլի 24-ի միջոցառումների ցանկը: Ես հարցրի` որ խժդժություններ լինեն, սահմանում ծառայող տղաների համար վտանգավոր չի լինի, Երեմն ինձ պատասխանեց, որ չէ... քանի որ ժամը 18:00-ին մոտ էր, չէի կարող գյուղ հասնել, Երեմն առաջարկեց, որ մնամ, ես էլ համաձայնվեցի: Գիշերը տարբեր մարդիկ էին գալիս ու գնում, որոնց դեմքով չէի ճանաչում»,- նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին պատմել է Սերգեյ Գրիգորյանը:

Դատարանում վկան նշեց, որ ինքը պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքը: Արայիկ Պապիկյանը հետաքրքրվեց` ինչպես է ստացվում, որ հակասություններ կան նախաքննական եւ դատաքննության ընթացքում տված ցուցմունքներին, Սերգեյ Գրիգորյանը նշեց` չի հիշում: Արայիկ Պապիկյանի հարցին` ինչ է նշանակում խժդժություններ, ինչպես որ նշել էր նախաքննական ցուցմունքում, վկան պատասխանեց. «Բողոքի ակցիա են անում էլի որ մարդիկ»:

Թե ինչ է բացատրել Երեմը ծրագրերի  մասին, Սերգեյ Գրիգորյանը հայտնեց, որ այդ մասին ցուցմունքում գրված է: Հատկանշական է, որ վկան չկարողացավ դատարանում կրկնել ցուցմունքի այդ հատվածը: Վկան կրկին պնդեց, որ ինքն ընդամենը գնացել էր այնտեղ գիշերելու համար: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ