News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Քրիստիան Վիգենինը նախարար Նալբանդյանին ներկայացրեց Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները:

Նախարար Նալբանդյանը կարևորելով խորհրդարանականների ցանկությունը նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ շեշտեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց Արցախի իշխանությունների հետ շփումների հաստատման կարևորությունը՝ որպես առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և իրավիճակին ծանոթանալու լավագույն միջոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
ԵԱՀԿ ներկայացուցիչը Թուրքիային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Հրանտ Դինքին սպանողներին
11 տարի է անցել այն օրից, երբ սպանվեց մեծ գրող եւ լրագրող Հրանտ Դինքը...
Կողմերը համաձայնել են Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը. ՄԽ համանախագահների հայտարարությունը
Նախարարներն ու համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է...
Նալբանդյանը Ադրբեջանին կոչ է արել հետեւել հրադադարին. Ինչ են քննարկել հանդիպման ժամանակ
Փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան...
Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի հանդիպումը
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները...
Կրակովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Կրակովում միջնորդների հետ հանդիպել էր Էդվարդ Նալբանդյանը եւ հանդես եկել ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարի վերաբերյալ հայտարարությամբ…
Էդվարդ Նալբանդյանը Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կրակովում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news