News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Բիթլզ» հանրահայտ ռոք խմբի երգիչներից Ջորջ Հարիսոնի սիթարն ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ 62 500 դոլարով վաճառվել է, հաղորդում է BBC-ն:

1965 թվականին գնված սիթարի վրա Հարիսոնը նվագել է Norwegian Wood երգի ձայնագրման ժամանակ:

Այս հնդկական երաժշտական գործիքը, որը պատրաստվել է Կալկաթայի հայտնի արհեստանոցում, Հարիսոնը հետագայում նվիրել է իր առաջին կնոջ ընկերոջը՝ Փաթի Բոյդին:

Աճուրդի տան տնօրենները չեն հայտնում, թե ով է գնել սիթարը: Գործիքի մեկնարկային գինը եղել է 50 հազար դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ