News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ ուսանողները ստեղծել են լուսանկարները ոճավորող հավելված՝ Սարյանի ու Արշիլ Գորկու ոճով։ Ամռանը ուսանողների թիմը ցուցադրել իր հավելվածը Սեւանում՝ ստարտափերի վրանային քաղաքում (Sevan Startup Summit), իսկ հիմա՝ Երեւանում DigiTec ցուցահանդեսում։

«Ktav» կոչվող ծրագիրը լուսանկարներին հաղորդում է Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Վրույր Գալստյանի կտավների ոճն ու գույները ։

Հավելվածը տեղադրել են Google Play-ում ու AppStore-ում։ Առաջին մի քանի օրերին այն ներբեռնել է արդեն մոտ 800 մարդ։ Բայց ուսանողները ոչ գովազդ են տեղադրել, ոչ էլ վճար սահմանել։ Նրանց համար գլխավորն այն է, որ մարդիկ նորից կարողանան տեսնել նկարներ, այլ ոչ թե սովորական լուսանկարներ։ 

Հիմա հավելվածում հասանելի է 6 նկարիչների ոճով ոճավորում։

«Լուսանկարների նման ոճավորող հավելված աշխարհում գոյություն ունի՝ Prisma-ն։ Պարզապես հայ նկարիչները ոճերը դրանում չկան։ Իսկ մենք ուզում ենք, որ հայերը դրանք ավելի լավ ճանաչեն»,- ասում է մշակման համահեղինակ, Երեւանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Գրիշա Թադեւոսյանը։

Մինաս Ավետիսյանի երանգներով ու Գառզուի շտրիխներով լուսանկարներ արդեն հայտնվել են սոցցանցերում։ Բայց դրանցով դժվար թե մշակեն սրճարաններում սմարթֆոններով արվող սելֆիները՝ Գրիշան ու նրա ընկերները դրանում համոզված են։ Ով թեկուզ մեկ անգամ տեսնի Արշիլ Գորկու «Մայրիկիս գոգնոցը» կտավը կամ Հակոբ Հակոբյանի նատյուրմորտները, նա այլեւս իրեն նման բան թույլ չի տա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ