Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Բայազետի լեռնային քուրդ զինյալների դեմ գործողության դուրս եկած թուրքական զինուժերը ծանր կորուստներ են կրել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Բայազետի Գյունգյորեն գյուղի մոտակայքում տեղի ունեցած բախման ընթացքում քուրդ զինյալներն սպանել են 4 թուրք զինվորականի։ Եւս 8 թուրք զինվորականն էլ վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց։
Նշվում է, որ շրջանում բախումները դեռ շարունակվում են։