Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլին հայտարարություն է տարածել օրեր առաջ Արցախ այցելած 4 թուրք մտավորականների հետ կապված։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն նշել է, թե 4 թուրք մտավորականները առանց թուրքական իշխանություններին տեղեկացնելու են այցելել Արցախ։
Հայտարարության մեջ նշվել է նաեւ, որ Թուրքիան հավատարիմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու մշտապես բարեկամ Ադրբեջանի կողքին է։
Նշենք, որ Ադրբեջանում քրեական գործ են հարուցել ու հետախուզում են հայտարարել Արցախ այցելած թուրք 4 մտավորականների նկատմամբ։