News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Գեյմերները կարող են տեղեկություններն ավելի արագ մտապահել ու վերլուծել, քան նրանք, ովքեր համակարգչային խաղեր չեն խաղում, համարում են Ռուրսկի համալսարանի նեյրոֆիզիոլոգները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նման եզրակացության են հանգել գիտնականները կամավորների երկու խմբերի մասնակցությամբ փորձից հետո։ Այդ խմբերից առաջինում փորձառու խաղացողներ էին, որոնք էքշն խաղերին հատկացնում են շաբաթական ավելի քան 15 ժամ , իսկ մյուսում՝ մարդիկ, որոնք համակարգչային խաղեր խաղալու սովորություն չունեն։ Մասնակիցներին առաջարկել են թեստ, նրանք պետք է կանխատեսեին, արդյոք եղանակն արեւային թե անձրեւոտ կլինի՝ այս կամ այն ելքի հավանականությանը համապատասխանող քարտերի համադրությունների հիման վրա։ Թեստի ացկացման ժամանակ հետազոտողները նկարահանել են մասնակիցների ցուցանիշները մագնիս- ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ։ Փորձից հետո կամավորները լրացրել են հարցաթերթիկը, որում պետք էր նկարագրել խաղի ընթացքում կայացված որոշումների օրինաչափությունը։

Փորձը ցույց է տվել, որ գեյմերները ավելի լավ էին հաղթահարում այդ խնդիրը, իսկ հարցաթերթիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք ավելի շատ տեղեկություններ էին յուրացրել։

Գիտնականները նշել են, որ տեղեկությունների ընկալման նման տեսակը կապակցված է հիպոկամպի բարձր ակտվության հետ՝ ուղեղի այն մասը, որը պատասխանատու է հիշողության համար։

«Մենք ենթադրում ենք, որ տեսախաղերը մարզում են ուղեղի որոշակի մասեր, օրինակ հիպոկամպը։ Սա կարեւոր է ոչ միայն երիտասարդների, այլ տարեց մարդկանց համար, քանի որ հիպոկամպում փոփոխությունները կարող են վատացնել հիշողությունը։ Հնարավոր է, որ մենք ապագայում կկարողանանք շտկել դա համակարգչային խաղերի միջոցով»,- հավելել է Շենքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news