News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կատմանդուում 3 տարեկան աղջիկը ճանաչվել է կենդանի հնդուիստական ասվտածուհի Թալեջու։ Հիմա փոքրիկ Տրիշնա Շաքյան ապրելու է հնագույն Դուրբարի հրապարակի ապարանքում։ Նա պալատը կարող է լքել տարվա մեջ միայն 13 օր։ Երբ երեխային տնից տանում էին, նրա փոքրիկ եղբայրը չէր դադարում լացել, հայտնում է The Sun-ը։

Տրիշնա Շակյան այլ թեկնածուների հետ պայքարում էր այս պատվավոր կոչման համար։ Ընտրության ժամանակ ուշադրություն են դարձրել ոչ միայն աղջկա արտաքինին, այլ նաեւ բնավորությանը։ Մասնավորապես նրա մարմնի վրա ոչ մի քերծվածք կամ կապտուկ չպետք է լինի։ Բացի այդ, նա պետք է ապացուցի իր համարձակությունը եւ լաց չլինի զոհաբերության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ