News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն իրեն ճիշտ ուղղությամբ չի գովազդում: Նայեք, թե ինչպես է աշխատում ադրբեջանական լոբբին: NEWS.am-ի հետ զրույցում 56-ամյա սփյուռքահայ, ուրուգվայացի գործարար Ռիչարդ Լապաչյանը պատմեց Մեծ Բրիտանիայում եւ Միացյալ Նահանգներում իր գործունեության մասին, ներկայացրեց Հայաստանի զարգացման իր տեսլականը:

«Ես 2 ընկերություն ունեմ 2 տարբեր երկրներում, աշխարհի տարբեր մասերում: Ես փորձում եմ մեր հայրենիքին օգտակար լինել: Ծնվել եւ ապրել եմ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Մեծացել եմ ոսկերչի ընտանիքում: Փաստաբանություն եմ սովորել Սան Պաուլուի համալսարանում: 24 տարեկանում, երբ պատրաստվում էի ամուսնանալ, արդեն իմ ընկերությունն ունեի Բուենոս Այրեսում՝ Richard’s Jewelers»,- պատմում է Ռիչարդ Լապաչյանը՝ շարունակելով, որ ընկերությունն ընդարձակվել է՝ միջազգային ճանաչում եւ նոր անվանում ստանալով՝ Lapachian Fine Jewelers, իսկ հետո արդեն՝ Lapachian of London.

«Մոնտեվիդեոյում 3 տարի եմ ապրել: Ուրուգվայում մենք ոսկերիչների արդեն երրորդ սերունդն ենք»,- նշեց Ռիչարդ Լապաչյանը:

Նա մեծացել է Ուրուգվայի հայ համայնքում, որի կյանքին ծնողները բավականին ակտիվորեն են մասնակցել: «Հայրս կատաղի դաշնակ էր (ժպտում է), մասնակցում էր մշակութային տարբեր միջոցառումների: Այս ամենի գլխավոր պատճառը մեզ իսկական հայեր մեծացնելու ցանկությունն էր: Հայրս եւ մայրս սերում էին Լիբանանից: Տատիկներս եւ պապիկներս Ադանայից էին: Վաղ մանկությունից դհոլ եւ կիթառ էի նվագում, իսկ 13 տարեկանում առաջին անգամ ձեռքս առա ուդը եւ ահա արդեն 37 տարի այս գործիքն եմ նվագում»,- պատմում է Ռիչարդ Լապաչյանը:

Նա այնուհետեւ Լոս Անջելես է տեղափոխվել եւ ոսկերչական գործով արդեն սկսել է լրջորեն զբաղվել: «Այստեղ ես 3 խանութ եւ ֆաբրիկա եմ հիմնել: Եղել եմ Նյու Յորքում, Մայամիում, այնտեղ աշխատել, հետո Լոնդոն տեղափոխվեցի: Ոսկերչության համար աշխարհում 2 վայր են լավ՝ Փարիզը եւ Լոնդոնը: Երբ այնտեղ ես հայտնվում, միջազգային ճանաչում ձեռք բերելու լայն հնարավորություն ես ստանում: Շատերն են ինձ հարցնում՝ ինչո՞ւ չես փոխել քո ընկերության անվանումը: Աստված ինձ հայկական անուն-ազգանուն է տվել, եւ ես չեմ փոխի իմ ընկերության անվանումը: Օրինակ՝ պարոն Թաթեոսյանը, որը Tateossian London խանութների ցանցի տնօրենն է, իր ընկերության անվանումը նույնպես չի փոխել»,- ասում է գործարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ