News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի հոսպիտալում 4 ոստիկան է գտնվում, այդ թվում՝ Վարչության պետը։ Նրանց վիճակը ծանր է, նրանք տարբեր աաստիճանի վնասվածքներ են ստացել։

Այս պահին Ախալքալաքի հիվանդանոցում բուժզննում են անցնում ոստիկանության աշխատակիցները։ Նրանցից մեկը կոտրվածք ունի։ Նա զննում է անցնում, իսկ մյուսները բուժում են ստացել։

Տուժած գյուղացիները հիվանդանոց չեն դիմել։ Վիրավորվել է նաեւ պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը։ Թե կոնկրետ քանի մարդ է վիրավորվել, հստակ հայտնի չէ։ Վնասվածքները հիմնականում նետված քարերից են եղել։ Հրազենային վիրավորումներ ստացողներ չկան։

Կրակոցները, ամենայն հավանականությամբ, արվել են օդում հավաքվածներին հանգստացնելու համար։ Դա մարդկանց շրջանում խուճապ էր ստեղծել։

Այս պահին ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին ուղղաթիռով մեկնել է։ Գյուղացիները դեռեւս չեն ցրվում, սպասում են, մինչեւ ձերբակալվածները վերադառնան, հայտնում է  Jnews –ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ