News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ ուսանողները ծրագիր են պատրաստում սեւ-սպիտակ տեսանյութերը գունավոր դարձնելու համար:

Ուսանողներն իրենց նորույթը ներկայացրել են Երեւանում կազմակերպված DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսում՝ «Երազողները» ֆիլմի հատվածների օրինակով: 1969 թվականին նկարահանված այս կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայկական առաջին ռոք խմբերից մեկի մասին է: Ժապավենը հեռուստատեսությամբ ցուցադրել են, որից հետո այն կորել է արխիվներում, եւ այն գտել են բոլորովին վերջերս:

Իսկ 4-րդ կուրսեցի Գրիշա Թադեւոսյանը եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի նրա ընկերները որոշել են այս ֆիլմը երկրորդ անգամ կենդանացնել:

Լուսանկարների համար նման ծրագրեր արդեն կան: Գույները նրանք տարբերակում են հազարավոր եւ միլիոնավոր ծանոթ պատկերներում՝ դրանց գույները փոխադրելով անծանոթ պատկերներին: Այսպիսի ծրագրեր են մշակվում նաեւ տեսանյութերի համար, սակայն դրանք դեռեւս թանկ են ու բարդ:

Հիմա ուսանողներն արհեստական ինտելեկտին այնպիսի նրբություններ են սովորեցնում, ինչպիսին են կապույտի երանգները առավոտյան եւ երեկոյան երկնքում, գարնանային կամ աշնանային խոտի կանաչի երանգները, ֆիննի կամ հույնի մաշկի գույները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ