News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանական Կատալոնիայում անկախության հանրաքվեն անցնում չափազանց լարված մթնոլորտում։ Պարբերաբար քաղաքում բախումներ են լինում Կատալոնիայի բնակիչների եւ ոստիկանների միջեւ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետ Տաթեւ Սուլյանը։

Հարցին, թե ինչպես է անցնում հանրաքվեն, ինչ տրամադրություններ են տիրում քաղաքում, նա պատասխանեց. «Հանրաքվեի անցկացնումը, համաձայն Իսպանիայի Սահմանադրության, անօրինական է, սակայն կատալոնացիները համաձայն ազգերի ինքնորոշման իրավունքի, ցանկանում են ժողովրդավարական ճանապարհով իրենց պետությունը կերտել։ Այստեղ բնակչությունը ընդհանրապես կողմ է հանրաքվեի անցկացման եւ անկախությանը։ Կատալոնիայում լարված իրավիճակ է, Իսպանիայի ոստիկանական ուժերը հատուկ հրամանով ժամանել են Կատալոնիա՝ կանխելու համար կատալոնացիների կամքի արտահայտումը։ Վերջին օրերին եղան ձեռբակալություններ, իսկ այսօր արդեն գրանցվել են բախումներ»

Սուլյանը վստահություն հայտնեց, որ հանրաքվեի արդյունքները անկասկած կլինեն անկախության օգտին։ Նա տեղեկացրեց, որ անցնող օրերին Իսպանիայի իշխանությունները ձերբակալել են Կատալոնիայի ինքնավար մարզի որոշ ղեկավարների, կատալոնական ապահովական ուժերի ներկայացուցիչների. «Նաեւ Իսպանիայի իշխանությունը ձեռքը դրեց Կատալոնիայի ֆինանսական եւ հարկային դաշտի վրա՝ որը համաձայն իսպանական օրենքի Կատալոնիայի ինքնավար մարզի տնօրինման ենթակա է։ Իսպանական կառավարությունը հատուկ հսկողություն է սահմանել նաեւ կապի եւ հաղորդակցության վրա՝ փակելով հանրաքվեի եւ առհասարակ անկախության կողմնակից ՀԿ-ների, քաղաքական հիմնարկների եւ լրատվամիջցների կայքերը։

Սպասվում են լարված օրեր, բողոքի հավաքները շարունակվելու են, լինում են եւ կլինեն որոշ բախումներ ինչպես նաեւ մարդիկ փողոց դուրս կգան։ Կատալոնիայի ինքնավար մարզի ղեկավարությունը եւ ժողովրդի մեծամասնությունը կողմ է, հաստակամ է եւ իր պայքարը շարունակելու է, մի պայքար որ սկսվել է տարիներ առաջ»։

Հարցին, թե ի՞նչ վտանգներ կարող են լինել կապված հանրաքվեի հետ եւ ինչպիսի՞ն է Կատալոնիայի հայերի դիրքորոշումը հանրաքվեի հարցում, Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետը պատասխանեց. «Առաջիկա օրերին կլինի ընդհանուր լարվածություն, Իսպանիայի իշխանությունը, որպես պետություն, լարվածությունը զսպելու համար ունի իր ռազմավարությունը։ Կատալոնիան էլ իր հերթին ունի իր ռազմավարությունը։ Մենք որպես Կատոլոնիայում ապրող հայեր՝ կիսում եւ մեր համերաշխությունն ենք հայտնում կատալոնացիներին եւ առհասարակ այն ազգերին, որոնք պայքարում են իրենց ապագան ընտրելու՝ հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա, իրականացնելու համար իրենց ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական իդեալների տեսլականը»։

Իսկ Կատալոնիայի անկախության պայքարի հաջող ավարտը կարո՞ղ է իր ազդեցությունն ունենալ ընդհանրապես աշխարհում եւ մասնավորապես Արցախի խնդրում ինքնորոշման իրավունքի իրացմանը, հարցին էլ արձագանքեց. «Իմ կարծիքով, Կատալոնիայի եւ Քուրդիստանի անկախության հանրաքվեները՝ անկախ արձանագրվելիք արդյունքներից, իր ազդեցությունը կթողնեն տարածաշրջանների վրա։ Կատալոնիայում Արցախի ինքնորոշման իրավունքին դրական մոտեցում են ցուցաբերում եւ ընդունում են, որ արցախահայության պայքարը օրինակ է ծառայելու նաեւ այդ պայքարին հավատացող կատալոնացիներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ