News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել է կատարել Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը Կատալոնիայի անկախության հանրաքվեի տեղամասերը փակելու մասին, հայտնում է El Pais-ը:

Պարբերականի հոդվածում նշվում է, որ Կատալոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցների փոխարեն դատարանի որոշումը կատարում են Քաղաքացիական գվարդիայի եւ ազգային ոստիկանության ուժերը, որոնք Իսպանիայի կառավարությունը Կատալոնիա է ուղարկել: Նրանք արգելափակել են ավելի քան 1,5 հազար ընտրատեղամաս: Տեղական  լրատվամիջոցները հայտնում են, որ ընտրատեղամասերի մեծ մասի ինտերնետն անջատված է, իսկ Իսպանիայի ոստիկանության աշխատակիցները կոտրում են տեղամասերի մուտքի դռները, առգրավում քվեատուփերը, Կատալոնիայի քաղաքացիներին բռնությամբ դուրս են բերում տեղամասերի տարածքից եւ կալանավորում են անկախության կողմնակիցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ