News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կախեթիի Թելավի քաղաքի բնակիչների նախաձեռնող խումբը ոչխարին որպես քաղաքապետի թեկնածու է ներկայացրել, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: Թելավիին ինքնակառավարվող կարգավիճակից զրկելու դեմ հանդես եկող ակտիվիստները ծաղրի միջոցով են որոշել գրանցել տեղական ընտրությունների հանդեպ իրենց վերաբերմունքը, որոնք Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:

Չնայած օրենքով կենդանին չի կարող ընտրություններին մասնակցել, Թելավիում երկկճղակավորին պաշտոնապես որպես թեկնածու են ներկայացրել: Ակտիվիստները քաղաքի բնակիչներին կոչ են արել ընտրությոնների օրը ընտրատեղամասեր գնալ եւ քվեաթերթիկներում պաշտոնական թեկնածուների ցուցակի տակ ավելացնել «ոչխար» բառը, իսկ հետո հենց նրան ընտրել:

Ոչխարին Թելավիի քաղաքապետի թեկնածու առաջադրած նախաձեռնողները կարծում են, որ իրականում բացարձակապես նշանակություն չունի, թե ով է դառնալու նոր քաղաքապետը, քանի որ ամբողջ իշխանությունը, միեւնույն է, կենտրոնացած կմնա կենտրոնական իշխանության ձեռքում: Իրենց ակցիայով նրանք ցանկանում են ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ