News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կատալոնիայի ոստիկանները եւ հրշեջները ընտրողներին պաշտպանում են Իսպանիայի ոստիկանությունից: Նրանք կենդանի վահան են կազմել, որ կատալոնացիներին պաշտպանեն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել է Մադրիդին ենթարկվելուց: Մասնավորապես՝ Իսպանիայի Գերագույն դատարանի որոշմանը անկախության հանրաքվեն արգելելու մասին:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի կառավարության տվյալներով՝ ոստիկանների եւ ընտրողների բախումների հետեւանքով 337 մարդ է տուժել: Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնել է տուժած 11 ոստիկանի մասին: Իսպանիայի ոստիկանությունը մարդկանց բռնությամբ հանում է ընտրատեղամասերից՝ կիրառելով մահակներ եւ ռետինե փամփուշտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ