News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրություններում հոկտեմբերի 1-ից ծխախոտի եւ էներգետիկ ըմպելիքների ակցիզը 2 անգամ թանկացել է, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքների հարկը մեծացել է 50 տոկոսով, հայտնում է Arabian Business-ը:

Էմիրություններում նոր ակցիզներն անվանում են «մեղքի հարկ» (sin-tax):

2018 թվականի հունվարի 1-ից ԱՄԷ-ում 5 տոկոս ԱԱՀ կսահմանվի ապրանքների եւ ծառայությունների վրա: Էմիրությունները Սաուդյան Արաբիայի հետ տարածաշրջանում առաջին երկրները կդառնան, որտեղ ԱԱՀ կհայտնվի: Այսպիսով, Աբու Դաբին եւ Էր Ռիյադը փորձում են իրենց տնտեսությունն աշխուժացնել: Սպասվում է, որ մյուս տարի նրանց օրինակին կհետեւեն Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը եւ Կատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ