News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Իսպանիայից Կատալոնիայի անջատմանը կողմ է արտահայտվել կիրակի անցկացված հանրաքվեին քվեարկողների 90 տոկոսը: Այս մասին հայտարարել է Կատալոնիայի ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քվեարկությանը ընդամենը 2,3 մլն մարդ է մասնակցել»,- ասել է Տուրուլը: Կատալոնիայի կառավարության տվյալներով՝ հանրաքվեին կարող էր մասնակցել 5,3 մլն մարդ:

«Քվեարկողների 90 տոկոսը Կատալոնիայի անկախությանն «այո» է ասել»,- հավելել է նա՝ նշելով, որ սա նախնական արդյունքն է, քանի որ դեռեւս հաշվարկված չէ մոտ 50 հազար ձայն:

Անկախությանը դեմ է քվեարկել տեղամասեր եկած ընտրողների 7,8 տոկոսը, մասնակիցների 2 տոկոսը քվեատուփ է գցել դատարկ քվեաթերթիկ, 0,89 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Կիրակի Կատալոնիայում անցկացվել է Իսպանիայից անկախացման հանրաքվե, որը Մադրիդն անօրինական է համարում, եւ որի անցկացումն արգելափակել էր թագավորության Սահմանադրական դատարանը: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ ոստիկանությունն արգելափակել է ընտրատեղամասերի մեծ մասը: Իրավապահների եւ հանրաքվեի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով, Կատալոնիայի իշխանությունների տվյալներով, ավելի քան 800 մարդ է տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ