News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գյումրին երկու կարեւոր խնդիր ունի. տնակներից ձերբազատում եւ աշխատատեղերի ստեղծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Էս երկու կարեւոր խնդիրներն են, մնացածը մանր-մունր խնդիրներ են: Տարբեր տեսակի ծրագրերով, տարբեր բարերարների օգնությամբ, պետության աջակցությամբ նաեւ այդ խնդիրն ենք լուծել: «Գյումրին առանց տնակների» ծրագիրն իրականացվում է, հաշվառում անցկացվեց` հասկանալու, ինչքան տնակ կա Գյումրիում, հստակ չեմ հիշում թիվը, բայց 2000-ից ավելի հաստատ չեն: Կան մարդիկ, որոնց տնակները տվել ենք եւ իրենք շարունակում են ապրել տնակներում, տնակներ էլ կան, որ ուղղակի դրված են, բայց մարդ չի ապրում»,-ասաց նա:

Սամվել Բալասանյանի խոսքով, տնակներից ազատվելու հարցն ավելի հեշտ է, քան աշխատատեղեր ստեղծելը. «Անհրաժեշտ է ծրագրեր իրականացնել, որոնցով հնարավոր կլինի  գործատեղեր ստեղծել: Շատ հայրենակիցներ եկել են, մանր ու միջին բիզնեսի հետ կապված մեծ ակտիվություն կա քաղաքում, բայց խոշոր բիզնեսի համար անհրաժեշտ է հարկային արտոնություն: Ես գտնում եմ, որ Շիրակի մարզի համար անհրժաշտ է հարկային արտոնություն, հատկապես Գյումրի քաղաքի համար, որպեսզի ներդրողների համար Գյումրին ավելի գրավիչ դառնա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ