News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը երկրի բնակիչներին զարմացրել է՝ ռադիոյի եթերում վարորդների համար հանդես գալով երկրի ճանապարհների իրավիճակի ամփոփագիրը ներկայացնող սովորական հաղորդավարի դերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«TBS-Ռադիո»-ի կայքում հրապարակաված հաղորդագրության համաձայն՝ երկուշաբթի առավոտյան երկրի բնակիչները եթերում լսել են հարավկորեացի առաջնորդի ձայնը: Նա ներկայացել է եւ ասել. «Հոգնած վարորդի համար ամենահուսալի անվտանգության ամրագոտին հանգիստն է: Եթե հոգնած եք, ապա մի փոքր հանգստացեք դրա համար նախատեսված վայրում եւ շարունակեք ճանապարհը»: Նախագահը ողջունել է նաեւ ավտոբուսների, տաքսիների վարորդներին, գնացքների մեքենավարներին, օդանավերի օդաչուներին եւ նավաստիներին:

Ներկայումս Հարավային Կորեայում բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել նախնիների շիրիմներին այցելության գնացող բնակիչների ուղեւորությունների պատճառով, Չհուսոկ հիշատակման աշնանային տոնի կապակցությամբ նրանք նաեւ հյուր են գնում ազգականներին:

«Ռենհափ» գործակալությունը նշել է, որ ռադիոկայանի եթերում հանդես գալով վարորդների համար Մուն Չժե Ինը ցանկացել է ցուցադրել ժողովրդին մոտ լինելը:

Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի կայքում այս կապակցությամբ դեռեւս ոչ մի հաղորդագրություն չի հրապարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ