Կատալոնիայի խորհրդարանը միակողմանի կարգով որոշում կընդունի անկախության հռչակման մասին։ Այս մասին ասել է Կատալոնիայի կառավարության՝ ժեներալիտետի նախագահ Օրիոլ Ժունկերասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այո, նման որոշում խորհրդարանն, իրոք, կկայացնի»,– ասել է նա լրագրողներին։

Կատալոնիայի  բնակիչները կիրակի անկախության հանրաքվե են անցկացրել, որը չի ընդունում Իսպանիայի կառավարությունը։

Ժեներալիտետի ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտնել է, որ հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից առանձնանալուն։ Հանրաքվեին մասնակցել է 2.3 մլն մարդ։