News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լարված տարի էր: Ծրագրեր են ներկայացվել, միջոցառումներ անցկացվել, խնդիրներ դրվել եւ կատարվել: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝  ամփոփելով մեկ տարվա գործունեության արդյունքները:

Դրանցից առաջինը վերաբերում է բանակի մարտունակության բարձրացմանը, գործընթացը 3 տարրից է բաղկացած՝ սպառազինության գնում, անձնակազմի մարտունակության բարձրացում, հրամանատարության արդյունավետության մեծացում:

Նախարարը հիշեցրեց «Ազգ-բանակ» համաժողովի անցկացումը, դրա ընթացքում ներկայացված ծրագրերը: Այդ ժամանակ էլ ներկայացվեց Մոնթե Մելքոնյանի ուսումնարանը Դիլիջան տեղափոխելու նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ գաղափարի իրագործումը դրական արդյունք է ունեցել:

Պաշտպանության նախարարը ծրագրերի թվում նշեց «Հայաստան-Թումո» համագործակցության եւ խոշոր զորամասերում Թումո կենտրոններ բացելու մասին, որի շրջանակում զինծառայողներին հետեւողականորեն տեղեկատվական տեխնոլոգիաներ են սովորեցնում:

Նախարարը նշեց, որ արդեն մշակվել են եւ ներդրվել շուկայում նմանակը չունեցող միջոցներ: Նրա խոսքով՝ սա պաշտպանական արդյունաբերության զարգացման գաղափարի իրկանացման եւ միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին առաջին քայլն է, որպես երկիր, որը սեփական մշակումներ է ներկայացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ