News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկախ ամեն ինչից՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հանրաքվեն կայացել է, պնդում են Կատալոնիայի իշխանությունները:

Ինչպես է ամեն ինչ սկսվել

Ամեն ինչ սկսվել է 1714 թվականին, երբ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ը Կատալոնիան նվաճել է: 1979 թվականին Ֆրանկոյի մահից հետո մի քանի տարի անց Կատալոնիան, ինչպես նաեւ մի քանի «պատմական» շրջաններ (17-ից ընդամենը 4-ը) նոր Սահմանադրությամբ «ինքնավարության» կարգավիճակ են ստացել:

Սա որոշակի անկախություն է նախատեսում առողջապահության, կրթության, տրանսպորտի ոլորտներում՝ ավելացրած իրավակարգի սեփական ուժերի, սեփական կառավարության եւ խորհրդարանի ստեղծումը: Սակայն «պատմական» շրջանները ստացել են սոսկ պայմանական ինքնավարություն. օրինակ՝ Կատալոնիայի կառավարության (ժեներալիտետի) ցանկացած որոշում, ինչպես եւ խորհրդարանի, կարող էր Մադրիդի կողմից չեղյալ համարվել:

Այսպես է շարունակվել մինչեւ 2005 թվականը, երբ Իսպանիայի սոցիալիստ վարչապետ Սապատերոն որոշել է հաշվի առնել կատալոնացիների ինքնավարության հավերժական ձգտումները: Կատալոնացիները ազգ կոչվելու իրավունք են ստանում (համարվում են իսպանականի մասը), նրանց էր թողնվում հարկերի մի մասը (մասնավորապես ԱԱՀ-ն եւ եկամտահարկը): Այս բարեփոխմանը կողմ են քվեարել Իսպանիայի խորհրդարանի 2 պալատները, Կատալոնիայի խորհրդարանը, եւ վերջապես՝ դրան կողմ են արտահայտվել կատալոնացիները՝ Իսպանիայի իշխանությունների թույտվությամբ 2006 թվականի հունիսի 18-ին անցկացված հանրաքվեին:

Այս ամենը հարուցել է «մնացյալ» Իսպանիայի շատ քաղաքացիների, ինչպես նաեւ խոշոր կապիտալի եւ եկեղեցու դժգոհությունը: Գործող վարչապետ Մարիանո Ռախոյի կուսակցությունը, որը 2006 թվականին նախաձեռնել էր Սահմանադրական դատարանում բարեփոխման բողոքարկումը, իշանության է եկել նաեւ «անջատողականության դեմ պայքարի» ալիքի վրա:

2010 թվականին Սահմանադրական դատարանը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի վերաբերյալ բարեփոխումը չեղարկել է. կատալոնացիները դարձյալ զրկվել են հարկերի մեծ մասն իրենց պահելու հնարավորությունից, ինչպես նաեւ ազգ կոչվելու իրավունքից:

Այս ժամանակից էլ Կատալոնիայում սկսվել է «բողոքի տրամադրությունների» արագ աճը. վերջին 7 տարիներին Իսպանիայից անկախանալու կողմնակիցների թիվը 15-ից աճել է ավելի քան 40 տոկոսով:

2011-ին Իսպանիայում իշխանության է եկել աջ «Ժողովրդական կուսակցությունը»՝ Ռախոյի հետ, ում Կատալոնիայում, մեղմ ասած, չեն սիրում: Սա համընկնել է նաեւ տնտեսական ճգնաժամին. կատալոնացիները, որ իսպանական գանձարան են մուծում նրա եկամուտների 1/5-ը (17 շրջանների առկայության պարագայում), առավել սուր են  զգացել, որ Մադրիդն իրենց «կողոպտում» է: Դրան հետեւել է Մարիանո Ռախոյի քաղաքականությունը, որը, ինչպես նշում է Բարսելոնի Ինքնակառավարման հետազոտական ինստիտուտի գիտնական Մարկ Սանջաումե Կալվետը, ամբողջ ժամանակ Կատալոնիայի հետ խոսում է ոչ թե քաղաքականության լեզվով, այլ «դատարանի լեզվով»:

Սա հեշտ է անել՝ օգտվելով 1978 թվականի Սահմանադրության ձեւակերպումների «ճկունությունից», որը հաշվի է առնում ե՛ւ նախկին ֆրանկոյական, ե՛ւ մերձֆրանկոյական էլիտայի, ե՛ւ այլ ուժերի ցանկությունները:

Իսպանիայի դատարանն անխուսափելիորեն որոշումներ է ընդունում ոչ Կատալոնիայի օգտին: Դրանից զատ, Բարսելոնի բոլոր առաջարկները իրավասությունների ընդլայնման մասին, նույնպես Մադրիդի մերժմանն են արժանանում, ասել է 8 հազարամյա քաղաք Արենշ դա Մունի քաղաքապետը, որտեղ 2009 թվականին անցկացվել են Կատալոնիայի անջատման առաջին «ժողովրդական խորհրդակցությունները»: Հետո այսպիսի մինիհանրահավաքներ են անցկացվել Կատալոնիայի հարյուրավոր մեծ ու փոքր քաղաքներում:

2014-ի նոյեմբերի 9-ին Կատալոնիայի կառավարությունը անկախության աջ լիբերալ կողմնակից Արտուր Մասի գլխավորությամբ համակատալոնական խորհրդակցություն է անցկացրել (Սահմանադրական դատարանը հանրաքվեն արգելել էր):

Քվեարկության էր դրվել հարցը՝ «Ցականո՞ւմ եք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա»: Քվեարկելու էր եկել 2,1 մլն մարդ, որոնց 80,76 տոկոսը «այո» է պատասխանել:

Ըստ որում՝ դիտորդների մեծ մասը նշել էր, որ նման բարձր տոկոս ստանալը հնարավոր էր այն բանի հաշվին, որ անկախության հակառակորդները հիմնականում քվեարկությունը չէին մասնակցել:

Արդյունքների հրապարակումից հետո կատալոնական տարաբնույթ մի քանի կուսակցություններ՝ ուլտրաձախերից մինչեւ ուլտրաաջեր, միավորվել են Junts Pel Si («Միասին՝ հանուն «այո» պատասխանի») կոալիցիայի մեջ եւ ընտրողներին խոստացել են ընտրություններում հաղթելուց հետո 18 ամիս անց «լիարժեք» հանրաքվե անցկացնել:

Այս ժամկետը համընկել է հենց 2017 թվականի հոկտեմբերին: Կատալոնիայի նոր վարչապետ է դարձել նախկինում քիչ հայտնի Ժիրոնայի քաղաքապետ Կարլես Պուջդեմոնը, որն անկախության ավելի «հաստատակամ» կողմնակից է:

Ի՞նչ են ուզում կատալոնացիները

2017 թվականի սեպտեմբերի 6-ին, հանրաքվեի անօրինական լինելու մասին Իսպանիայի ՍԴ որոշումից հետո, Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է «Կատալոնիայում ինքնոոշման հանրաքվե անցկացնելու մասին» օրենք, որում ներառված սկզբունքներն էին՝ հանրաքվեի իրավունքը հիմնավծ է ինքնորոշման իրավունքի մասին միջազգային նորմերի վրա եւ այն հղման, որ Իսպանիայի Սահմանադրության մեջ ամրագրված է միջազգային օրենքների գերակայությունը ազգայինի նկատմամբ:

Կատալոնիայի խորհրդարանը, որը ժողովրդի տված իրավասություններով է օժտված, «ստանձնում է կառավարման լիակտար ինքնիշխան իրավունքը» «պետության հետ (իսպանական) երկխոսության բոլոր ուղիները սպառելուց հետո»:

«Հանրաքվեի արդյունքը պարտադիր է»:

Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են դրա կազմակերպմամբ եւ անցկացմամբ, «օրենքով պաշտպանված են»:

Պաշտոնական Մադրիդը դեմ է

Դրանից անմիջապես հետո Իսպանիայի ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական է ճանաչել: Իսպանիայի դատախազությունը նախազգուշացում է կատաել կատալոնական 948 բնակավայրերից 700-ի ղեկավարներին այն մասին, որ նրանց բանտարկություն եւ խոշոր տուգանքներ կսպառնան, եթե խախտեն Իսպանիայի ՍԴ որոշումը:

Մյուս շրջաններից Կատալոնիա է ուղարկվում ոչ պակաս, քան 10 հազար ոստիկան, իսկ Կատալոնիայի ոստիկանությանը հրահանգված էր համատեղ աշխատել: Գլխավոր խնդիրը մարդկանց քվեարկել թույլ չտալն էր: Դրանից բացի, Կատալոնիայի կառավարության 14 անդամներ 24 ժամով  ձերբակալվել են, խուզրկություններ են կատարվել Կատալոնիայի Էկոնոմիկայի նախարարությունում, մի քանի պարբերականների խմբագրություններում, իրավապահներն առգրավել են 10 մլն քվեաթերթիկ, հայտնի է, որ հանրաքվեի մասին տեղեկատվություն հաղորդող 150 կայք արգելափակվել է Իսպանիայի իշխանությունների հրահանգով:

Սեպտեմբերի 29-ին Կատալոնայի կառավարությունը հայտարարել էր, որ հանրաքվեն այնուամենայնիվ կանցկացվի, ինչի համար կբացվի 2315 ընտրատեղամաս:

Ժողովրդավարություն՝ իսպանական ձեւով. կատալոնցիների դեմ ուժ են կիրառել

Կիրակի Կատալոնիայում կայացավ անկախության հանրաքվե, որը Մադրիդն անօրինական է համարում, եւ որի անցկացումն արգելված էր Սահմանադրությամբ։

Ոստիկանության հետ բախումների ժամանակ, որի ընթացքում նրանք փորձում էին վերահսկողություն հաստատել ընտրատեղամասերի նկատմամբ, տուժել է 844  քաղաքացի։ Վնասվածքներ են ստացել նաեւ իրավապահ մարմինների 33 ներկայացուցիչներ։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայում «ինքնորոշման մասին հանրաքվե չի եղել»։ Միաժամանակ նա Բարսելոնի հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն է հայտնել։

Կատալոնցիներն այո ասացին անկախությանը

Կատալոնիայի անկախությանը կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը։

Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 2.3 մլն մարդ։ Կատալոնիայի կառավարության տվյալներով՝ հանրաքվեի մասնակցության իրավունք ուներ 5.3 մլն մարդ։

Սրանք դեռ նախնական տվյալներ են, քանի որ մոտ 50 հազար ձայն դեռ չի հաշվվել։

Անկախությանը դեմ է քվեարկել 7.8 տոկոսը, 2 տոկոսը դատարկ քվեաթերթիկներ են նետել քվեատուփը, քվեաթերթիկների 0.89 տոկոսը անվավեր է ճանաչվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ