News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանը դժվար թե ինչ-որ բան շահեց, ԱՊՀ-ից դուրս գալով, փոխարենը կորցրել է մի շարք հնարավորություններ: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի ՄեդվեդեւըՄոսկվայում ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրների գագաթաժողովներից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նա, ով լքեց այդ հրապարակը (ԱՊՀ-ն), այս դեպքում ես խոսում եմ Վրաստանի մասին, դժվար թե ինչ-որ բան շահեց, նրանք չունեն հնարավորություն շփվել բոլոր երկրների հետ միասին, որոշ համաձայնագրեր նրանց համար կորցրել է ուժը: Դա նշանակում է, որ անգամ նման բացասական ձեւով ԱՊՀ-ն ցույց է տալիս երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու ունակությունը, օգնում մեզ համատեղ զարգանալ»,- ասել է Մեդվեդեւը, նկատելով, որ ԱՊՀ գործունեության ընթացքում միշտ էլ որոշակի դժվարություններ լինելու են:

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը Վրաստանի իշխանությունները կայացրեցին 2008-ին ռուս-վրացական պատերազմից հետո: Հաջորդ տարվա օգոստոսին Վրաստանը պաշտոնապես դուրս եկավ այդ կառույցից, բայց մնաց ԱՊՀ ձեւաչափով ստորագրված 75 համաձայնագրերի անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ