News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յոհաննես Հանը՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը, կայցելի Հայաստան հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ։ 

Հանձնակատար Հաանը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Վարչապետ Կարեն Կարապետյանին, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արեւելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ – Հայաստան նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում եւ Գործընկերության առաջնահերթություններում, որոնք էլ կսահմանեն առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերությունները։

ՀՀ կրթության նախարարի հետ ուղեկցությամբ նա նաեւ կհանդիպի երիտասարդ հայ ուսանողների եւ կքննարկի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա ոլորտները, որոնք հիմնականում ուղղված կլինեն, ի թիվս այլոց, նորարարությանը եւ հմտությունների զարգացմանը։

Առաքելությանն ընդառաջ՝ Հանձնակատար Հաանն ասել է. «Սա շատ կարեւոր տարի է ԵՄ – Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում եւ խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Համաձայնեցված Գործընկերության առաջնահերթությունների հետ միասին սա կձեւավորի մեր համագործակցությունը, որի շրջանակներում մենք պլանավորում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության եւ նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը առանցքային է Հայաստանի ապագայի համար։ Իմ այցելությունը, որի ընթացքում կքննարկվեն նաեւ «2020թ.-ի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացը, նաեւ նախապատրաստական գործողություն է Արեւելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի համար։ Այդ արդյունքները նպատակ ունեն ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերել»։

Այցելության շրջանակներում հանձնակատար Յոհաննես Հաանը եւ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդես կգան մամուլի հայտարարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին
Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից...
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ամենաշատ