Լաս Վեգասում անհայտ անձը կրակ է բացել Mandalay Bay խոշորագույն խաղատան մոտ։

«Մենք հետաքննում ենք Mandalay Bay Casino–ի մոտ հրաձիգի մասին տեղեկությունները։ Խնդրում ենք խուսափել այդ շրջանից»,– ասված է ոստիկանության Twitter–ում տարածած հայտարարության մեջ։

Hollywood Reporter–ի տեղեկություններով՝ տուժել է առնվազն 20 մարդ։ Ենթադրաբար  հրաձիգը կրակել է Mandalay Bay Hotel–ի պատշգամբից։ Նրա թիրախում է եղել քանթրի երաշտության փառատոնը։