Հայաստանում էլեկտրոնային փոստով եւ սոցցանցերով նամակագրությունը պաշտպանվում է, բայց չի վերահսկվում: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ համացանցի կառավարման ArmIGF – 2017 համաժողովի շրջանակում:
Նրա խոսքով՝ անվտանգությունը պաշտպանելիս պետք է հաշվի առնել նոր տեխնոլոգիաների տարածումը: «Պետք է ուշադրություն դարձնել ամպային տեխնոլոգիաներին, կապի ժամանակակից արագություններին, ներխխուժումների տարբեր ձեւերին»,- հավելեց նախարարը: