News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արգենտինայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Տիկնանց միության անդամները` գլխավորությամբ միության ատենապետուհի Մարթա Էմիրյանի, հոկտեմբերի 1-ին, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ , միության անդամները հանդիպում են ունեցել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ:

Սրբազան Հայրը, հյուրերին փոխանցելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը, անդրադարձել են Տիկնանց միության կարեւոր դերակատարությանը Արգենտինայի համայնքային կյանքից ներս, մասնավորապես օգտաշատ գործունեությանը` ի նպաստ ապագա սերունդների հայեցի դաստիարակության, հայկական ինքնության եւ հայոց լեզվի պահպանման:

Այնուհետեւ Նաթան Սրբազանը խոսել է Սփյուռքի համայնքների առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների եւ դրանց հաղթահարման ուղիների մասին: Այս առնչությամբ մեծապես կարեւորվել է Հայոց Եկեղեցու առաքելությունը Սփյուռքում:

Վերջում Նաթան Սրբազանը, իր գնահատանքը հայտնելով Տիկնանց միության անդամներին, մաղթել է Ամենակալ Աստծո պահպանությունն ու առաջնորդությունը եւ արգասաբեր գործունեություն Արգենտինայի հայկական համայնքներում:

Ավարտին միության անդամները մասնակցել են Սուրբ Պատարագի արարողությանը, այցելել Մայր Աթոռի թանգարաններ:

Նույն օրը Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընդունել է նաեւ Վիեննայի Պեռխդոսելդորֆի կաթոլիկ համայնքի ուխտավորներին՝ գլխավորությամբ համայնքի հոգեւոր հովիվ Հայր Յոզեֆ Գրյունվիդելի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ