News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը ծայրահեղ միջոց է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը` նշելով, որ այս գործը ազատ խոսքը սահմանափակելու միտում ունի:

«Այս գործը պատշաճ կերպով չլուսաբանվեց, որը հարված է խոսքի ազատությանը: Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց շատ հաճախ է կիրառվում, ծայրահեղ միջոց է սա, սակայն, այս դեպքում իրականությունն այլ է: Կալանքի տակ են պահում` հիմնավորելով, որ մասնագիտական գործունեւոթյամբ կարող է զբաղվել եւ հրապարակումներ կատարել, այսինքն` կալանքը որպես պատժամիջոց է ընտրվել այս դեպքում, սա հարված է  մարդու իրավունքներին եւ ժողովրդավարությանը: Սա ազատ խոսքը սահմանափակելու միտում ունի, կալանքը որպես խափանման միջոց արդեն դառնում է պատիժ մեզ մոտ»,-ասաց նա:

Մանե Թանդիլյանի խոսքով, եթե այս գործը հասնի ՄԻԵԴ, ապա Հայաստանը եւս մեկ պարտություն է կրելու:

Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ նշեց, որ Անի Հովհաննիսյանի` կալանքի տակ գտնվելու հետ կապված գործն արդեն ՄԻԵԴ-ում է, իսկ Առաջին ատյանի դատարանի դատավճռով արդեն Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել, որի քննությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին. «Մեղադրողը եւս Վերաքննիչ է դիմել` Անի Հովհաննիսյանին «ՎՏԲ» բանկի մասով արդարացնելու հետ կապված»:

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 25-ին մեղավոր էր ճանաչել միայն Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու դիմաց գումար շորթելու մասով եւ դատապարտվել մեկ ու կես տարվա ազատազրկման եւ անմեղ` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից գումար շորթելու դրվագով:

Նշենք, որ Անի Հովհաննիսյանը ազատ կարձակվի նոյեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ մեղադրողը Անի Հովհաննիսյանի համար 3.5 տարվա ազատազրկում էր պահանջել:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:

Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Նա կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ