News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ շոփինգը կարող է ավելի մեծ հաճույք պատճառել, քան սեքսը, գրում է New York Post–ը՝ վկայակոչելով նեյրոհամակարգչային ինտերֆեյսներ մշակող MyndPlay ընկերությանը։

Հաղորդվում է, որ գնումներ կատարող մարդկանց կարելի է բաժանել 2 կարգի։ Առաջինին են պատկանում «ոգեշնչված գնորդները», որոնք ջանում են գնել իրենց անհատականությունն ընդգծող իրեր։ Երկրորդ խմբում այն մարդիկ են, որոնք գնումներ են կատարում միայն նորաձեւությանը համապատասխանելու համար։

Հետազոտողներն ուսումնասիրել են նրանց ուղեղի գամմա ռիթմերը եւ եկել այն եզրակացության, որ գնորդների 84 տոկոսը գնումների ժամանակ ավելի մեծ հաճույք է ստանում, քան սեքսի կամ մրցույթում հաղթելու։

Ընդ որում, երկրորդ խմբի մարդկանց համար գնումները հակադարձ արդյունքն են թողել՝ առաջ բերելով մտավոր եւ ֆիզիկական հոգնածություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ