News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ թեժ գիծ ավելի քան 4 հազար հաղորդագրություն է ստացվել։ Այս մասին հոկտեմբերի 2-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախարարը նաեւ հայտնել է, որ «Դիտակետ» ծրագրի շրջանակում հարցում է անցկացվել ավելի քան 100 մարդկանց շրջանում բանակի խնդիրներն ի հայտ բերելու համար։ Հիշեցնենք, որ ծրագիրը վերաբերում է պարտադիր զինծառայությունն արդեն ավարտած երիտասարդներին։ Հարցման արդյունքները գաղտնի են համարվում։

Նախարարը քննադատել է ծառայությունից տարկետում ստանալը։ Նրա խոսքով՝ միշտ չէ, որ դրանք հիմնավորված են, եւ անհրաժեշտ է խստորեն պատժել նման խախտումների համար։ Նախարարը միաժամանակ նշեց, որ պետք է պայմաններ ստեղծվեն շատ սահմանափակ հնարավորություններով մարդկանց ծառայելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ