News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծերերին աշխատաշուկայում առավել երկար պահելու հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ Հայաստանը  զերծ չի մնացել ծերացման հիմնախնդիրներից. ՀՀ բնակչության շուրջ 11 տոկոսը տարեցներն են:

Արտեմ Ասատրյանի խոսքով, իրենք քայլեր են մշակում տարեցներին ավելի երկար ժամանահատվածում աշխատաշուկայում ներգրավված պահելու ուղղությամբ:

«Իհարկե, հաշվի առնելով երիտասարդների  գործազրկության խնդիրը, առաջանում է որոշակի հարցադրում՝ ինչպես լուծել խնդիրը, որպեսզի աշխատաշուկայում տարեցներին  հնարավորինս երկար պահենք, միաժամանակ ինչպես լուծենք երիտասարդության գործազրկության խնդիրը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ առարկայական լուծումներ են տվել այս խնդիրներին, մասնավորապես, այն աշխատատեղերը, որոնք առավելապես կարող են զբաղեցնել տարեցները,  եւ այդ աշխատատեղերում երիտասարդների ձգտումներն ավելի քիչ են, նպատակային ծրագրերի միջոցով խնդիրը կարգավորում են:

Նշենք, որ 2017 թվականի մայիսին ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել  «Ծերացման հետեւանքների հաղթահարման եւ տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը եւ ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է ստեղծել բարենպաստ եւ առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը:

Նշենք, որ արդեն 25 տարի է աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ