News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարությունը չի բացառում, որ Իսպանիայի իշխանությունները կարող են ի պատասխան անկախության հանրաքվեի անցկացման կասեցնել շրջանի ինքնավարությունը: Այս մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, հայտնում է El Pais պարբերականը:

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Մադրիդը կիրառել թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը, նա  իրադարձությունների նման զարգացումը չի բացառել: «Պետությունը որպես երկխոսության գործիք մահակներն օգտագործեց»,- նշել է Տուրուլը՝ նկատի ունենալով հանրաքվեի ընթացքում իրավապահ մարմինների գործողությունները:

Սպասվում է, որ այսօր տեղական ժամանակով 16:30-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կընդունի Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսին: Նրանք կքննարկեն Կատալոնիայի իրավիճակը եւ Մադրիդի հնարավոր պատասխանի հարցը:

Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը դեռեւս ոչ մի անգամ չի կիրառվել: Հոդվածում նշված է, որ «եթե ինքնավար համայնքը չի կատարում  Սահմանադրությամբ կամ այլ օրենքներով նախատեսված պարտավորությունները, կամ նրա գործողությունները լուրջ վնաս են հասցնում  Իսպանիայի համապետական շահերին», թագավորության կառավարությունը «կարող է Սենատի բացարձակ մեծամասնությամբ անհրաժեշտ միջոցներ ընդունել ինքնավար համայնքի կողմից նշված պարատավորությունները հարկադիր կարգով կատարելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ