News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե խոսքը նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին է, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Այս մասին Հանրային խորհրդում ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի քննարկման ժամանակ նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարեւորությունը եւ հանրային հետաքրքրությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Բոլոր լեզուներն էլ պետք է ուսումնասիրել, դա կարեւոր է, դա շփում է աշխարհի հետ: Այն, որ ռուսերենի ուսուցումը մեզ համար կարեւոր է՝ դա կասկած չի հարցում. մենք Եվրասիական միության անդամ ենք, հազար ու մի թելերով տարբեր ոլորտներում կապված ենք Ռուսաստանի հետ, բայց ռուսերենի հայեցակարգի հետ կապված հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռուսերենն առանձնացվել մյուս օտար լեզուներից : Եթե խոսքը նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին է, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաեւ ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է «Լեզվի մասին» ՀՀ օրենքին ու դրա բովանդակությանը»,-իր բացման խոսքում նշել է Մանուկյանը:

Տպել
Ամենաշատ