News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի վարչապետ Սապար Իսակովը չորրորդ անգամ է հայրացել, նրա կինը՝ Մալիկա Արսթանբեքովան, լուրս աշխարհ է բերել չորրորդ դստերը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը:

Իսակովը 40 տարեկան է: Օգոստոսի վերջին Ղրղզստանի խորհրդարանն արտահերթ նստաշրջանում հաստատել է վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունը՝ Սոորոնբայ Ժեենբեքովի հրաժարականից հետո, որը հրաժարական էր ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

«Այո՛, նրանք չորրորդ դուստրն են ունեցել: Դա տեղի է ունեցել կիրակի ցերեկը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ղրղզստանի վարչապետի կինը մասնագիտությամբ հոգեբան է, նա 36 տարեկան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ