Իրաքի Քուրդիստանին կամ Սիրիային վերաբերող ցանկացած հարց Թուրքիան փորձում է օգտագործել պատժիչ գործողությունների համար։ Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրուցում նման կարծիք է հայտնել փորձագետ Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ուզում էր ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայում եւ Իրաքում ընթացող գործընթացներին, սակայն Իրաքի Քուրդիստանում հանրաքվեն նրա համար անցանկալի հետեւանքների հանգեցրեց։ «Անկեղծ ասած՝ ես սպասում եմ, որ Թուրքիան ուղղակիորեն կամ կողմնակի կերպով առանձին սպառնալիքներ կստեղծի Իրաքի կամ Սիրիայի ուղղությամբ»,– ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ ԱՄՆ–ը եւ մի քանի այլ երկրներ բազմիցս Անկարային կոչ են արել ձեռնպահ մնալ այս տարածաշրջանում ուժային լուծումներից։