News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի իշխանությունները հաշվել են անկախության հանրաքվեի մասնակիցների թիվը, որը կազմել է  ավելի քան 100 տոկոս։ Այս մասին գրում է Mundo թերթը՝ վկայակոչելով ինքնավար համայնքի իշխանությունների տվյալները։

Կատալոնիայի ժեներալիտետի պաշտոնական ներկայացուցիչ Ժորդան Տուրուլը հայտնել է, որ Իսպանիայից առանձնանալու օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 90.09 տոկոսը, դեմ է եղել 7.87 տոկոսը, չլրացված է մնացել քվեաթերթիկների 2.03 տոկոսը, եւս 0.89 տոկոս քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այս թվերը գումարելիս ստացվում է, որ հանրաքվեի  մասնակիցների թիվը կազմել է 100.88 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ