News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կողմնակի եկամուտի առկայության դեպքում քաղաքացիներին տրամադրվող անապահովության նպաստը կվերանայվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով, ներկայումս անպահովության գնահատման համակարգում տեղեկատվության ճշգրտման ուղղությամբ աշխատանքեր են տարվում, տեղեկատվական շտեմարաններում եղած տվյալները հստակեցվում են:

«Այն քաղաքացիները, որոնք ունեն ոչ ֆորմալ եկամուտ, պետք է տեղեկատվություն ներկայացնեն այդ մասին: Աստիճանական քայլերի միջոցով մենք ապահովելու ենք, որպեսզի տեղեկատվությունը ստացվի վարկային բյուրոներից: Դրանք բոլորը տվյալ քաղաքացու կամ ընտանիքի եկամուտները բնութագրող տվյալներ են», - նշեց նախարարը:

Արտեմ Ասատրյանը խոստովանեց, որ կողմնակի եկամուտ ստացող անձանց մասով իրենք տեղեկտվական բազա չունեն. «Այստեղից էլ գալիս է այն հիմնական խնդիրը, որ ոչ հասցեական նպաստ է նշանակվում: Որքան մենք մեծացնենք տեղեկատվության շրջանակը, այն լիարժեք դարձնենք ու կիրառենք անապահովության գնահատման ժամանակ, այնքան ավելի հասցեական  կդարձնենք այդ վճարումները: Նպաստները կտրամադրվեն բացառապես այն ընտանիքներին, որոնք անապահով են»:

Նախարարը նշեց նաեւ, որ ոչ ֆորմալ դաշտում միջոցների հայտնաբերման նպատակով իրենք քաղաքացիներից եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կպահանջեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Ամենաշատ