News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն 2001 թվականից սկսած 1,7 տրլն դոլար է ծախսել Աֆղանստանում, Իրաքում եւ մի շարք այլ երկրներում ռազմական գործողությունների, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այսպիսի գնահատական են ներկայացրել «Ազգային առաջներհերթությունների նախագիծ» (National Priorities Project) հետազոտական կազմակերպության փորձագետները: Այն զբաղվում է պետական բյուջեի ծախսերի վերլուծությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փորձագետների տվյալներով՝ 2001 թվականին Աֆղանստանում սկսած պատերազմում Վաշինգտոնն արդեն 785 մլրդ դոլարից ավելի է ծախսել: «ԱՄՆ հարկատուները յուրաքանչյուր ժամ այս գործողության համար 4 մլն դոլար են վճարում»,- նշված է կազմակերպության կայքում:

2003 թվականի մարտին Իրաքում սկսված գործողության համար ծախսվել է գրեթե 821 մլրդ դոլար: ԻՊ գրոհայիններին դիմակայելու համար՝ 17 մլրդ դոլար, եւ «հարկատուները ամեն ժամը մեկ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների համար 615,5 հազար դոլար են վճարում», նշել են փորձագետները:

Նրանք շեշտել են, իրենց հաշվարկները կատարելիս հենվել են միայն Պենտագոնի պաշտոնական տվյալների վրա եւ հաշվի չեն առել ԿՀՎ-ի եւ հետախուզական այլ գերատեսչությունների գծով ռազմական գործողությունների վրա ծախսված գաղտնի գումարները, ինչպես նաեւ այն միջոցները, որոնք առաջիկա 40 տարում կծախսվեն զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում վճարելու, վիրավոր վետերաններին բուժելու, ոչնչացված տեխնիկան փոխարինելու կամ նոր պաշարներ մշակելու համար:

2018 ֆինանսական տարում, որը սկսվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին, Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսից ռազմական գործողությունների համար եւս 65 մլրդ դոլար է խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ