News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համացանցում սկսել են հայտնվել Լաս Վեգասում հրաձգության ականատեսների վկայությունները։ Նախնական տվյալներով՝ Mandalay Bay ժամանցի համալիրում զոհվել է ավելի քան 20 մարդ։ Ենթադրաբար կրակ էր բացել ոմն Սամյուել Հայդը, որը սպանվել է ոստիկանների կողմից։

Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն լրագրողներին հայտնել է, որ հրաձիգը եղել է խաղատուն–հյուրանոցի 32-րդ հարկում եւ այնտեղից կրակել է քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցների վրա։ Ոստիկանները ժամանել էին դեպքի վայր եւ փոխհրաձգության մեջ մտել կասկածյալի հետ։

Սկզբում ելույթ էր ունենում երգիչ Ջեյմս Էլդինը։ Նա սկզբում չէր հասկանում, թե ինչ է տեղի ունեցել եւ շարունակում էր երգել։

«Սկզբում մենք կարծեցինք, թե դա հրաձգություն է։ Հետո տղամարդկանցից մեկն ասաց, որ իրեն վիրավորել են։ Բոլորը սկսեցին փախչել։ Մի տղա մահացավ հենց իմ ձեռքերի վրա»,– ասել է ականատեսներից մեկը։

Կատարվածի տեսանյութը Twitter–ում հրապարակել է ամերիկացի միլիոնատեր եւ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը, որը ներկա էր համերգին։

«Մի աղջկա վրա ուղիղ գլխին կրակեցին։ Սա ինչ–որ խելագարություն է՝ նման զանգվածային սպանության»,– մեկնաբանել է Բիլզերյանը։

Այս պահին ոստիկանությունը փնտրում է հրաձիգի համախոհին, որի ինքնությունը պարզ է՝ Մարիլա Դենլի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ