News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման օրը անկարգությունների հետեւանքով տուժածների թիվն աճել է մինչեւ 893 մարդ: Այս մասին երկուշաբթի հայտնել են Կատալոնիայի կառավարության առողջապահության դեպարտամենտից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր հանրաքվեի մասնակից 844 տուժածի մասին, վնասվածքներ են ստացել նաեւ 33 ոստիկաններ:

Կատալոնիայի կառավարությունն արդեն Իսպանիայի կենտրոնական իշխանությանը մեղադրել է հանրաքվեի անցկացման օրը ոստիկանության եւ Ազգային գվարդիայի անհամաչափ ու դաժան գործողությունների համար, ինչպես նաեւ դատապարտել է ռետինե փամփուշտների եւ արցունքաբեր հատուկ գազի կիրառումը մարդկանց ցրելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ