News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ռուսաստանը համատեղ գործունեություն են ծավալել, որը ժամանակավոր բնույթ է կրում։ Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԸ ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։

Ալավերդյանի խոսքով՝ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ դարեր շարունակ երբեք չեն եղել երկարաժամկետ դաշինքներ, քանի որ ամեն երկիր ավանդաբար իր շահերն է առաջ մղել տարածաշրջանում, իսկ դրանք հաճախ բախվել են։ «Ես պետք է հիշեցնեմ ռուսական մի ասացվածք՝ турок снова гадит։ Ռուսաստանը երբեք Թուրքիային որպես դաշնակցի չի վերաբերվել։ Նրանք միայն ինչ–որ փուլում համագործակցում են եւ միայն մի կոնկրետ հարցով»,– նշել է Ալավերդյանը։

Նրա կարծիքով այս իրավիճակում Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի միջազգային ասպարեզում՝ անկախ իր քաղաքական կշռից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ