News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տրոլեյբուսի վթարի հետեւանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բուժում ստացող տուժածներից 3-ը տեղափոխվել են հիվանդասենյակներ, իսկ 1-ը մնում է վերակենդանացման բաժանմունքում՝ նրա վիւճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից։

Հիշեցնենք, որ վթարի օրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էին տեղափոխվել 6 հոգի՝ 48–ամյա Արտակ Թորոսյանը,66–ամյա Սրբուհի Նյուրբեկյանը, 72–ամյա Վերա Երզնկյանը, 66–ամյա Ելենա Իվանյանը, 29–ամյա Արամ Գրիգորյանը եւ 21–ամյա Սոս Աբազյանը։ Ավելի ուշ Արամ Գրիգորյանն ու Սոս Աբազյանը, ստանալով անհրաժեշտ բուժոգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից։

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված տուժածներ 67-ամյա Մովսես Նաջարյանը, 60-ամյա Արմենուհի Միրզոյանը եւ 67-ամյա Աբրահամ Ստեփանյանը վերակենդանացման բաժանմունքից  տեղափոխվել են Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունք, ու մոտակա օրերին կվիրահատվեն։ Այս մասին NEWS. am-ին հայտնեց  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը։  Նրա հաղորդմամբ, երեք  տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի կեսօրին Երեւանում տրոլեյբուսը բախվել է պատնեշին: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, ով փորձել է տրոլեյբուսի պոզերը տեղը գցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
Ամենաշատ