News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը եւ նրա մասնագետներին Ս-400 ներքին համակարգերի հասանելիություն տալ։ «Յուրային–օտար» ճանաչման համակարգերը ռուսական արտադրության Ս–400 համակարգերի վրա կտեղադրեն ռուս մասնագետները։ Այս մասին հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով ռուս–թուրքական բանակցությունների ընթացքին տեղյակ իր աղբյուրները։

«Յուրային–օտար» ռադիոլոկացիոն ճանաչման համակարգերը Թուրքիային վաճառվելիք «Տրիումֆ» ԶՀՀ–ի վրա կտեղադրի ռուսական կողմը։

«Մենք չենք ընդառաջել նրանց պահանջներին եւ թույլ չենք տվել ծանոթանալ Ս-400–ի ներքին համակարգերին։ Այդ պատճառով դրանց վրա կտեղադրվի «Յուրային–օտար» ռադիոլոկացիոն ճանաչման ռուսական համակարգեր։ Նրանք պահանջում էին, որ մենք նրանց տանք գաղտնաբառերն ու հսկողությունը, սակայն մենք հրաժարվել ենք»,– ասել է գործակալության աղբյուրը։

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Թուրքիային է հանձնել Ս-400 ԶՀՀ մատակարարման ավանսը։ «Մատակարարումների ժամկետները դեռեւս չենք կարող հայտնել»,– ասել էր ՌԴ նախագահւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը։

Այս մասին տեղեկությունները հաստատվել էին ՌԴ նախագահի՝ Թուրքիա կատարած այցելության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ