News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անտառահատումները պետք է ընկալվեն որպես ազգային անվտանգության հարց։ Ոստիկանությունը գերխնդիր էր դրել բացառել անտառահատումները: Այս մասին ոստիկանների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ  Վլադիմիր Գասպարյանը։

Ապօրինի ծառահատումը ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով, կախված հարուցված վնասից, նախատեսում է տուգանքից մինչեւ 3 տարի ազատազրկում։

Ոստիկանության փոխանցմամբ, ապօրինի անտառահատումների համատեքստում ամենից ծանրաբեռնված է ոստիկանության Դիլիջանի բաժինը։ Այստեղ 2017 թ․ հունվարից սեպտեմբեր ամիսներին 115 ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել։ Հայտնաբերված դեպքերի մեծ մասի  դեպքում ապօրինի ծառահատողները տուգանվել են, 11 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բացի այդ, քրեական հետախույզները բացահայտել են կաշառակերության եւ պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքեր։ Արդյունքում կալանավորվել են Դիլիջանի ազգային պարկի պաշտոնատար անձինք։

Երեւան-Սեւան ճանապարհը տարանցիկ ուղի է Տավուշի եւ Լոռվա անտառներից ապօրինի հատված փայտը երկրի հարավային շրջաններ հասցնելու համար։ Ոստիկանության Սեւանի բաժնում հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել է 21 նյութ։ Իսկ այդ նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները հայտնավերել են 68 տրանսպորտային միջոց, որոնք բեռնված են եղել ապօրինի հատված վառելափայտով։ Ընդ որում, վարորդները փորձում են ապօրինի բեռը թաքցնել արտաքինից  խոտհարքերով, արկղերով եւ այլն։ Այժմ ճանապարհային ոստիկանության Սեւանի անշարժ պահակետում 14 խոշոր եւ միջին բեռնատարներ կան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ