News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատալոնիայում կիրակի անցկացված անկախության հանրաքվեն, որն ուղեկցվել է ոստիկանության հետ ընտրողների զանգվածային բախումներով, Եվրահանձնաժողովն ապօրինի է ճանաչել: Եվրահանձնաժողովը միաժամանակ Իսպանիայի իշխանություններին Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ երկխոսելու կոչ է արել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

«Իսպանիայի Սահմանադրության համաձայն՝ երեկ Կատալոնիայում անցկացված քվեարկությունն ապօրինի էր»,- երկուշաբթի Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

Եվրահանձնաժողովի կարծիքով՝ Կատալոնիայի անկախությունը Իսպանիայի ներքին գործն է, որը պետք է կարգավորվի Իսպանիայի Սահմանադրության համաձայն: Սակայն Եվրահանձնաժողովը միաժամանակ հիշեցրել է, որ «բռնությունը երբեք չի կարող քաղաքականության գործիք լինել»:

Նա կողմերին երկխոսելու կոչ է արել եւ հիշեցրել, որ երկուշաբթի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Կատալոնիայի իրավիճակը կքննարկի Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ