News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը նախաձեռնել է «Ժառանգությունը եւ բնությունը. հնարավորությունների բնատեսարան» խորագրով ավելի քան երեք տասնյակ ակցիաներ:

Արցախի էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցած երկու օրերի ընթացքում Արցախում կազմակերպվել են օրվա թեմային համահունչ դասընթացներ եւ ֆիլմերի ցուցադրություններ, բաց դռների օրեր, այցելություններ բնական եւ պատմամշակութային հուշարձանների տարածքներ, հանդիպում-քննարկումներ: Միջոցառումները հիմնականում կայացել են համայնքների բնական վայրերում, պետական արգելոցներում, բնական եւ պատմական հուշարձանների տարածքներում:

Տիգրանակերտի արգելոցում ֆիզիկական սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար կազմակերպված էքսկուրսիայի ընթացքում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ընդգծել է մշակութային ժառանգության վայրերի հասանելիության կարեւորությունը եւ համոզմունք հայտնել այդ ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության վերաբերյալ:

Եվրոպական ժառանգության օրերը նշվում են 1985 թվականից, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճարտարապետական ժառանգության համար պատասխանատու նախարարների համաժողովի որոշմամբ: Ակցիային միացել են ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Արցախը:

Նշենք, որ Արցախի Հանրապետությունը միացել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին եւ հնագիտական ժառանգության պահպանության մասին կոնվենցիաներին 2015 թվականին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ