News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սամվել Բաբայանի եւ մյուսների գոծով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հետազոտվել են գործում առկա ապացույցները:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում առաջինը հետազոտվեց «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Նշենք, որ ԱԱԾ-ն ձայնագրել էր 2017թ.-ի մարտին ՕՐՕ շտաբում Սամվել Բաբայանի եւ այլ անձանց միջեւ խոսակցությունները: Դատարանում արդեն Սամվել Բաբայանը հայտարարեց, թե ինչ կապ ունեն այդ խոսակցություններն առաջադրված մեղադրանքի հետ:

«Գործին չվերաբերող նյութերն ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ: Ընտրությունների վերաբերյալ խոսակցությունն ի՞նչ կապ ունի այս գործի հետ: Եթե իրական փաստերի հիմքով առաջնորդվեք, ես էստեղից հաստատ տուն պիտի գնամ»,- ասաց ամբաստանյալը:

Ի դեպ, խոսակցությունների մեծ մասը վերաբերում էր խորհրդարանական ընտրություններին, ՕՐՕ դաշինքի հնարավորություններին: Հրապարակված ձայնագրություններից մեկում մասնավորապես ասվում էր. «Խայտառակություն ա, մարդ չի գալիս, մենակ մեր գնացած մարդիկ են, մենակ Գյումրին էր տարբերվում, ահագին մարդ էր հավաքվել»:

Այնուհետեւ դատարանում հրապարակվեցին ամբաստանյալներ Արմեն Պողոսյանի՝ «Ժորիկի», Սանասար Գաբրիելյանի, առանձնացված մասով մեղադրյալ Հրաչ Մայիլյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները: Քննարկման հիմնական թեման վերաբերում էր Վրաստանից ինչ-որ բան բերելուն, գումար տալու-չտալուն, ինչ-որ նյութի թաց ու չոր լինելուն: Արմեն Պողոսյանի եւ Հրաչ Մայիլյանի միջեւ հեռախոսային խոսակցություններից մեկում խոսվում էր գնին եւ ինչ-որ մեկի հետ հանդիպմանը:

«Մատորը թող գնան նկարեն, տակինը չկա... հիմա իջել են մինչեւ 38, բայց էդ մեզ չափանիշ չի... պիտի հանդիպեինք, բայց չենք կարում, Վրաստանում սպասողական վիճակ ա...»,- ասվում էր վերծանված խոսակցություններից մեկում:

Նշենք, որ հրապարակված հեռախոսային խոսակցություններում «Իգլայի» մասին որեւէ խոսք չկա: Ընդամենը մեկ խոսակցություն էլ վերաբերում էր Սամվել Բաբայանին: Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Սամվել Բաբայանը զանգել էր Սանասար Գաբրիելյանին եւ ասել. «Չխկցրու, բեր նայեմ»:

Գործով ապացույցների հետազոտումն այսքանով ավարտվեց: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ